Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ նախատեսվում է անցկացնել «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ծրագիր

Ապրիլ 04,2014 15:50

Ապրիլի 4-ին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային  հանդիպում, որտեղ քննարկվեցին  «Փարաջանովի հետադարձ լույսը» ծրագրի   կազմակերպչական  հարցեր:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ  նախատեսվում է անցկացնել «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ծրագիր, որը նվիրվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին:

Նա նշեց, որ ծրագրին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   արվեստի եւ  հանրակրթական դպրոցների, ավագ դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները, ովքեր ժյուրիի քննարկմանը  կարող են ներկայացնել  ավանգարդ ժանրում կատարած իրենց  աշխատանքները՝  նկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, կոլաժներ եւ այլն:

Ծրագիրը, որը  նախատեսվում է իրականացնել այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին, նպատակ ունի   պատանիներին հնարավորություն տալ խորացնելու ավանգարդ արվեստի ընկալման հմտությունները, զարգացնելու նրանց՝   ազատ ստեղծագործելու կարողություններն ու  մտածողությունը, ինչպես նաեւ նրանց  հնարավորություն ընձեռել ծանոթանալու   Սերգեյ Փարաջանովի բազմաժանր աշխատանքներին:

Այդ նպատակով կկազմակերպվեն Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների լուսանկարների ցուցադրություններ մարզերում, այցեր Սերգեյ Փարաջանովի՝ Երեւանում գտնվող թանգարան:

Մրցույթի հաղթողները կստանան մրցանակներ եւ պատվոգրեր, լավագույն աշխատանքները կցուցադրվեն Ազգային ժողովում:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930