«Մենք որոշեցինք, որ ամեն դեպքում, պահում ենք քառյակի ֆորմատը»,- ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
ԲՀԿ-ն կշարունակի իր համագործակցությունը քառյակի ձեւաչափում եւ իր հետագա անելիքներն արդեն կհստակեցնի կախված նրանից, թե ինչպիսին կլինի կառավարություն ձեւավորելու գործընթացը, առավել հստակ կկողմնորոշվեն: Լրագրողների հարցերին`արդյոք ԲՀԿ-ն կշարունակի՞ պահանջել ամբողջական իշխանափոխություն, պարոն Մարգարյանն ասաց, որ իրենք հայտարարել են, որ համագործակցում են ոչ միայն կառավարության հրաժարականի մեխանիկական պահանջի շուրջ, այլ դեմ են այդ գործելաոճին եւ փիլիսոփայությանը: «Մենք շատ կարեւորում ենք այն ծրագիրը, որն ապագա կառավարությունը պետք է որդեգրի ու կախված դրանից մենք կասենք մեր ասելիքն ու անելիքը»:
Ստեփան Մարգարյանը նաեւ ասաց, որ վարչապետի`ԲՀԿ-ական թեկնածուի հարց չի քննարկվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































