Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը կկասեցվի՞

Ապրիլ 04,2014 20:43

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մի կողմից այս հրաժարականը կապվում է երկրում գոյություն ունեցող լարված իրավիճակի հետ, մասնավորապես չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի հարցում ընդհանուր հայտարարի գալը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների հակասահմանադրական ճանաչելը, մյուս կողմից որպես վարչապետի հրաժարականի հետևանք դիտարկվում է այն, որ հնարավոր է կամ կասեցվի Մաքսային միությանը՝ ՀՀ-ի անդամակցության գործընթացը, կամ այն երկարաձգվի:

Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք վարչապետի հրաժարականը սպասելի՞ էր, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Այո, սպասելի էր. դա անմիջականորեն տեսանելի դարձավ ՍԴ-ի որոշումից հետո: Դա նշանակում էր, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական պետք է տա: Ըստ Սերժ Սարգսյանի՝ ինքը հո ախմախ չէ՞, որ երբ գնացել էր երկրապահի համագումարին ու վստահություն հայտնել, որ ՍԴ-ն օրենքը Սահմանադրությանը համապատասխանող կճանաչվի: Տեսնում ենք, որ իշխանության մոտ կար տպավորություն, որ մինչև Քեսաբի դեպքերը օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ Քեսաբից հետո իրադրությունը  փոխվեց, և երբ ՍԴ-ի որոշումը հրապարակեցին: Դա հիմք էր տալիս ասելու, որ կառավարությունը պետք է փոխել: Անհրաժեշտություն առաջացավ կասեցնել Մաքսային միություն մտնելու գործընթացը: Հիմա արդեն դա կասեցված է, քանի որ ըստ Սահմանադրության՝ ժամկետը, որը անհրաժեշտ է մինչև նոր կառավարության ձևավորվելը, հիսուն օր է. տաս օրվա ընթացքում վարչապետ կնշանակվի, քսան օրվա ընթացքում կառավարություն կնշանակվի, քսան օրում կառավարությունն իր ծրագիրը կներկայացնի: Այսինքն՝ օբյեկտիվ իրավիճակ ստեղծվեց Սերժ Սարգսյանի համար Մաքսային միություն մտնելու գործընթացը կասեցնելու համար»:

Մաքսային միության կասեցման առիթով հրապարակախոս, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այս առիթով այլ դիտարկումներ ունի: Մեր հարցին՝ արդյո՞ք վարչապետի հրաժարականով կկասեցվի՞ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, քանի որ Տիգրան Սարգսյանը, ինչպես գիտեք, Ռուսաստանի բարեկամության և մասնակցության  ջատագովներից չէր, հիշում եք նրա արտահայտությունը, հո մենք հոգեկան հիվանդ չե՞նք, որ առանց սահմանի Մաքսային միության անդամ դառնանք»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930