Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու միլիոն արժողության տեխնիկա գողացողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Ապրիլ 05,2014 11:51

Police.am. Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել 1965 թ. ծնված Զարե Ա.-ն և հաղորդում տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ Լենինգրադյան փողոցում գտնվող ՍՊԸ պատուհանը բացելով` գողացել են համակարգիչ, պատճենահանող սարք, տպիչ և նոութբուք` պատճառելով 2.000.000 դրամի վնաս:
Ապրիլի 2-ին ոստիկանության Մաշտոցի և Արաբկիրի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը նույն օրը, ժամը 18.45-ին, Շիրակի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նարեկ Պ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930