Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարությունը այլ կերպ կվարվի «Դեմ եմ»-ի հետ

Ապրիլ 15,2014 14:03

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն է ոչ իշխանական քառյակի ապագան, հայտարարեց, որ չորս կուսակցությունները երկարատեւ ժամկետում համատեղելի չեն. «Քառյակի որոշ քաղաքական ուժեր, թվում է՝ նվազագույնին հասել են, եւ առնվազն այդ երկու քաղաքական ուժերը դժվար, թե կկարողային հասնել խնդիրների լուծմանը: Մյուս կողմից՝ միայն մասնակցելով այդ պայքարին՝ ՀԱԿ-ը եւ Ժառանգությունն իրենց քաղաքական նշանակությունն են ցույց տալիս»:

Քաղաքագետը համարում է, որ «Բարգավաճ Հայաստանը» ակտիվ չի քննադատում կառավարությանը, քանի որ այս կառավարության նախագահը, նրա մոտեցումները, ավելի ընդունելի են կուսակցության համար, քան նախորդները:

Խոսելով Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին՝ Սերգեյ Մինասյանը հայտարարեց, չի բացառում այն կարծիքը, որ կուսակցությունը կոալիցիա մաս կկազմի. «ՀՀԿ-ի հետ Դաշնակցությունը շատ ավելի նմանություն ունի, քան այն կուսակցությունների հետ, որոնց հետ փորձում էր սիտուացիոն դաշինքի մեջ մտնել»:

Սերգեյ Մինասյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի աշխատանքը շատ ավելի դժվար կլինի, քան Տիգրան Սարգսյանինը, մասնավորապես՝ նա դժվար է պատկերացնում, թե ինչպե՞ս Հովիկ Աբրահամյանը կկարողանա ներդրումների հարցը լուծել, որոնք, ի դեպ, հանդիսանում էին Տիգրան Սարգսյանի աշխատանքի գլխավոր ուղղվածությունը:

Պարոն Մինասյանը համարում է, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալու պատճառներից մեկն այն էր, որ քաղաքացիական հասարակությունը, անջատվելով քաղաքական ուժերից, ընդվզում էր.

«Եվ այդ քաղաքացիական ակցիաները, հնարավոր է, ավելի խնդիրներ ստեղծեցին իշխանությունների ընկալման մեջ, քան քաղաքական ընդդիմության պահվածքը կամ մոտեցումները:  Հովիկ Աբրահամյանը, միգուցե, այն մարդը չէ, որ այդ ակտիվիստներին այդքան էլ ուշադրություն դարձնի: Դա խնդիր է, քանի որ քաղաքացիական հասարակությունն ընդվզում էր ընդդեմ բարեփոխումների փորձի եւ արդյունքում կստանա կոշտացում ներքաղաքական եւ հասարակաքաղաքական դաշտում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, Սերգեյ Մինասյանի կարծիքով ինչի՞ կհանգեցնի «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ապրիլի 18-ին սպասվող բողոքի ակցիան: Հիշեցնենք՝ քաղաքացիական նախաձեռնությունը իր գործնական հավաքի ժամանակ հայտարարել էր, որ չի հրապարակելու ակցիայի մանրամասները՝ իշխանություններին նյարդայնացնելու եւ իրավապահներին անակնկալի բերելու համար: Քաղաքագետի կանխատեսմամբ՝ դա շատ վատ կավարտվի, եւ հնարավոր է՝ հանգեցնի համակարգի կոշտացմանը, քանի որ դրսից լուրջ սթափեցնող մեխանիզմներն էլ չկան.

«Այդ դաշտում, եթե քաղաքական ակտիվիստները աշխատեն, դա շատ վատ կավարտվի թե՛ ակտիվիստների համար, թե՛ այդ փուլի համար եւ քաղաքական համակարգի համար: Մենք պետք է հասկանանք, որ ե՛ւ Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ե՛ւ աշխարհագրական համատեքստը ստիպելու են իշխանություններին՝ առավել եւս նոր վարչապետին եւ նոր կառավարությանը, այլ ձեւով արձագանքել այդ քաղաքացիական ակտիվիստների ակցիաներին, քան դա տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի ժամանակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930