Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը

Ապրիլ 19,2014 12:59

ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու: Առաջին խմբի թեկնածուների ստուգումը մեկնարկելէ 10:00-ին, երկրորդ խմբի ստուգումը կսկսվի 13:30-ին:qnn

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:

Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանել ու դեպքում դիմորդը կստանա մեկմ իավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխան ներնշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի ևս, թափանցիկությունն ապահովելու նպատակով,  քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել https://91.103.26.203:8080/multi.html հասցեով:

 

  ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930