Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս են Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելու, որ միացնեն Հայաստանին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել։
«Ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև լուծումների մասին է խոսք եղել։ Լուծումների վերաբերյալ պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական կառաջարկվի»,- ասաց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողները նաև հարց ուղղեցին՝ Տիգրանաշենը համարվո՞ւմ է ՀՀ տարածք։
«2009 թվականին կա ընդունված օրենք՝ Վարչատարածքային բաժանման մասին, այնտեղ կա Տիգրանաշեն բնակավայր կամ թաղամաս, չեմ հիշում, այդ ձևակերպումը կա, բայց թե ինչ հիմքով է դա այդտեղ հայտնվել, սա առանձին առարկա է և իրավաբանների ուսումնասիրության հարց»,- պատասխանեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































