Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը կարո՞ղ է ընդդիմություն խաղացող ՕԵԿ-ին հավատալ». Հայրիկյան

Մայիս 02,2014 17:59

 

Կառավարության նոր կազմից ի՞նչ սպասելիքներ ունեք՝ հարցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պատասխանը սա է.«Ինչ որ հնից. մի քիչ պակաս, որովհետեւ նույնն են»:

Պարույր Հայրիկյանի համոզմամբ, նոր կառավարությունը չի կարողանալու լուծել ոչ մի հիմնախնդիր.«Քանի որ իրենց տերերի հիմնախնդիրը իշխանություն պահպանելն է, հնարավոր չէ , որ ազգի համար կարեւոր հիմնախնդիրներն ուշադրության արժանան: Որ պահին Սերժ Սարգսյանն ինչ ցանկանա, պետք է ասի վարչապետին, անձերի հետ խնդիր չունեմ,  գիտեմ նրանց աշխատաոճը: Որեւէ բան ասում են, նայում են՝ տեսնես նախագահը գիտի՞, նախագահն ի՞նչ կասի: Նրանց վրա կարող էր ազդել միայն ԱԺ մեծամասնությունը, բայց մեծամասնությունն էլ, բերանը բացած, նայում է՝ ինչ կասի Սերժ Սարգսյանը»:

Քառյակի հետագա գործունեությանն էլ պարոն Հայրիկյանը թերահավատորեն է վերաբերում. «Լավ էլի… որեւէ ողջախոհ մարդ կարո՞ղ է նորից ընդդիմություն խաղացող ՕԵԿ-ին հավատալ, չէ՞ որ մի անգամ խաղացել է: Մի անգամ խաբել է,  չէ՞, ընդդիմություն խաղաց, հետո մտավ կոալիցիա: Կամ՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանության դեմ է պայքարում,  բայց գնացին միաձայն քվեարկեցին Գալուստ Սահակյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031