Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ղրիմի զինվորականները մեկնում են Ուկրաինայի հարավ-արևելք՝ անջատականներին պաշտպանելու. РИА Новости

Մայիս 02,2014 21:14

Ղրիմի ինքնապաշտպանության մարտիկները ցանկանում են, որ իրենց Ուկրաինայի հարավ-արևելք ուղարկեն՝ այնտեղի անջատականներին օգնության հասնելու համար, հայտնել է թերակղզու նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսենովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ մոտ ղրիմցիները շտապում են մեկնել հարավ-արևելք: Ղրիմի ինքնապաշտպանության ներկայացուցիչները խնդրում են պաշտպանել մեր եղբայրներին»,- ասել Ակսենովը՝ ավելացնելով, որ ինքը չի կարող թույլ չտալ նրանց պաշտպանել Ուկրաինայի Ռուսաստանի քաղաքացիներին և այլ ազգերին:

Բացի Ասկենովի հայտարարությունից, համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Ղրիմի զինվորականները տեղեկացնում են, որ մայիսի 2-ին երկու գումարտակի կազմով գնում են Ուկրաինայի հարավ-արևելք՝ ռուսամետներին պաշտպանելու. «Մեր առաջադրանքն է՝ ոչ ոքի գերի չվերցնել, մենք գնում ենք ոչնչացման», – ասում է զինվորական կապույտ համազգեստով մի զինյալ:

Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հաղորդել է, որ ՌԴ կառավարությունը տեղեկություններ ունի Սլավյանսկ քաղաքում գործողություններ մեկնարկած Ուկրաինայի ստորաբաժանումների շարքում անգլիալեզու անձանց ներկայության մասին:
 
«Հատուկ մտահոգություն են առաջացնում այն տեղեկությունները, որոնց համաձայն Ուկրաինայի բանակի և ծայրահեղ ազգայնական կազմավորումների կողմից իրականացվող պատժիչ գործողությունների ընթացքում եթերում հնչել է անգլերեն խոսքը, իսկ Սլավյանսկի ուղղությամբ հարձակում իրականացրածների շարքում նկատելի են եղել անգլիալեզու օտարերկրացիներ», – ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031