Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ձեզ ազատ մարդու բարձր պատասխանատվություն եմ մաղթում»

Մայիս 03,2014 19:09

Հարգելի լրագրողներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:

Պատահական չէ, որ մամուլի ազատությամբ են որոշում պետության զարգացվածության աստիճանը: Ազատությունն այն արժեքն է, որը մեր ազգն ու պետությունն ընտրել է որպես հարատևման, զարգացման ու առաջընթացի հիմնական ուղի: Ազգերը ազատությամբ է, որ ձեռք են բերում լիարժեք զարգացման հնարավորություն: Հայ ազգը իր հարատևման 4500 տարիների ընթացքում չափազանց մեծ գին է վճարել ազատության համար: Մեր սերունդն այդ ազատության համար է, որ ոտքի կանգնեց և բազում նահատակների գնով այսօր ունենք ազատ ու անկախ հայրենիք: Մեզ համար շատ թանկ ու հարազատ է այդ բարձրագույն արժեքը:

Պաշտպանության նախարարությունը վաղուց որդեգրել է թափանցիկ ու ազատ աշխատաոճ, մենք միշտ էլ կարևորել ենք մամուլի հետ ազատ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցելու ճանապարհը: Ձեր համարձակ, երբեմն նրբանկատ դիտողականությամբ, բայց պատասխանատու զգուշավորությամբ պատրաստված նյութերը մեր կայացրած որոշումների վրա ճիշտ ազդեցություն են թողնում:

Ձեզ մաղթում եմ ազատ ու անաչառ աշխատանք, քանի որ ազատությունը թռիչքների գրավականն է: Ձեր ազատությամբ ու պատասխանատու աշխատանքով է զարգանում մեր երկիրը: Դուք ձեր բարձրակարգ ու պատասխանատու աշխատանքով օգնում եք մեր երկրին զարգանալ ճիշտ ու սխալներից զերծ մնալ: Ազատությունը հնարավորություն ու պարտականություն է միաժամանակ: Ձեզ ազատ մարդու բարձր պատասխանատվություն եմ մաղթում:

Շնորհավոր Մամուլի ազատության օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031