Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Ինչ բառով էլ դա ներկայացնեք, միևնույն է, չի կպնելու վարչապետին». «Իրատես de facto»

Մայիս 09,2014 12:29

Հատված ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:

– Տեսակետ կա, որ իշխանության են վերադառնում Ռոբերտ Քոչարյանի կադրերը և սահուն իշխանափոխություն է տեղի ունենում։ Դուք այդպիսի տպավորություն չունե՞ք:

– Եթե մեծ ցանկություն ունենաս, աշխարհում կատարվող ամեն ինչ կարող ես փոխշաղկապել։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք նոր կառավարության կազմը, բոլորն էլ առաջին և երկրորդ նախագահների կադրերն են։ Անկեղծ ասած, չեմ ցանկանում քննարկել՝ ով ում կադրն է, քանի որ այս պարագայում դա այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ նշանակվել են մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն իրենց անելիքը, շատ լավ պատկերացնում են խնդիրները։

– Հովիկ Աբրահամյանը, կառավարության ղեկը ստանձնելով, սկսել է պոպուլիստական հայտարարություններով առաջ գնալ։ Սա ո՞ւր է տանելու։

– Վեց տարի աշխատել եմ ՀՀ վարչապետի հետ և ուղղակի կասեմ, որ Հովիկ Աբրահամյանին խորթ է պոպուլիզմը։ Ինչ բառով էլ դա ներկայացնեք, միևնույն է, չի կպնելու վարչապետին։ Նա գործի մարդ է, իսկ գործն ու պոպուլիզմն իրար բացառող բաներ են։

– ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը «կոնկրետ» է լինելու։ Սա նուրբ ակնարկ է, որ նախորդ կառավարության ծրագիրն այդպիսին չի՞ եղել։ «Կոնկրետ» ասելով ի՞նչ նկատի ունի։

– Կառավարության ծրագիրը պետք է տարբերվի ԱԺ-ում հնչող ելույթներից։ Լավատեսական ցանկություններ ամրագրել ու թողնել միայն այդ մակարդակում, սա չի կարող ժամանակի փորձությանը դիմակայել։ «Հրաշալի» ծրագրեր արդեն տեսել ենք, շատ ճիշտ ձևակերպումներով, հայ մտածողներից մեջբերումներով, բայց հետագայում իրականությունն այլ բան է ուրվագծել։ Այս առումով մոտեցումը պետք է պարզ ու հստակ լինի, շարադրանքը՝ կոնկրետ, ինչին այս կառավարությունը ձգտում է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031