Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտաս պողոտայում հայտնաբերվել է օձ

Մայիս 19,2014 11:16

Մայիսի 18-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 18-ին, ժամը 22.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ավտոգազ» գազալցակայանի սպասասրահում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները վնասազերծել են գյուրզա տասակի օձին:
***

Մայիսի 18-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի թիվ 2 տան պարսպի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031