Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել

Մայիս 06,2023 16:01

Մայիսի 6-ին ժամը 13:41-ին, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարարական մասի ծառայողները։ Փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից, օձերը ակտիվանում են հիմնականում մայիս ամսին:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է. սողունների հանդիպելիս անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին։ Ինքնուրույն, ձեռքի միջոցներով մի՛ փորձեք բռնել կամ սպանել սողունին, հետևանքները կարող են անդառնալի լինել։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031