Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Նազարեթյան. «Կան ֆուտբոլիստներ, որոնք կամրապնդվեն հավաքականում». ՀՖՖ

Մայիս 30,2014 17:46

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից 30-ը մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքն ավարտվեց այսօր՝ երկկողմանի խաղով, որից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ:

– Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հավաքը:

– Հավաքի բուն նպատակը ճանաչողական էր, փորձարկվեցին մեծ թվով նորեկներ, երիտասարդ խաղացողներ: Ընդհանուր առմամբ, մենք ստացանք այն, ինչ ուզում էինք: Իմ կարծիքով, հրավիրված ֆուտբոլիստների մեջ կան լավ ներուժ ունեցող տղաներ, որոնք հետագայում կամրապնդվեն հավաքականում:

– Փաստորեն, այս հավաքին մասնակցում էին միայն ներքին առաջնությա՞ն ֆուտբոլիստները:

– Այո, որովհետև իմաստ չկար հրավիրելու լեգեոներներին, որոնց կարողություններին մենք շատ լավ ծանոթ ենք: Այդ պատճառով մենք հրավիրել էինք Հայաստանի առաջնությունում աչքի ընկած ֆուտբոլիստներին: Մեր հիմնական նպատակներից մեկը թիմի կազմը երիտասարդացնելն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տարեց ֆուտբոլիստներով դժվար է արդյունավետ հանդես գալ Եվրոպայում:

– Ովքե՞ր են ընդգրկված հավաքականի մարզչական շտաբում:

– Ինձ օգնում են Զոհրապ Նիազյանը և դարպասապահների մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը:

– Ի՞նչ ծրագրեր կան ապագայում:

– Ամռանը նախատեսվում է հավաք Վրաստանում, որտեղ մենք կանցկացնենք նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ: Այսօր ստացել ենք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ՝ ռուսական «Միտիշի» թիմից, որը բավականին ուժեղ մրցակից է: Կփորձենք հնարավորինս հագեցած անցկացնել այս ժամանակահատվածը, որպեսզի մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը թիմը լիովին պատրաստ լինի:

– Ձեր կարծիքով, այս կազմով, գումարած արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, հնարավո՞ր է լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

– Մարզումների ժամանակ ես տեսնում եմ խաղացողների ներուժը, բայց իրական պատկերը կերևա միայն ընկերական խաղերի ժամանակ: Միայն դրանցից հետո մենք կկարողանանք ավելի ամբողջական կարծիք կազմել մեր հնարավորությունների մասին: Շատ բան կախված կլինի նաև վիճակահանության արդյունքներից: Ամեն դեպքում աշխատելու ենք լիարժեք ուսումնասիրել մեր մրցակիցներին, որպեսզի կարողանանք ապահովել պատշաճ արդյունք:

ՀՖՖ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031