Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային տոնահանդես՝  մանկապարտեզների սաների մասնակցությամբ

Հունիս 03,2014 13:13

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես, որին մասնակցել են մայրաքաղաքի մանկապարտեզների բարձր խմբերի երեխաները:

Մարզական առաջնությանը մանկապարտեզների սաները մրցել են 4 մրցաձևերում: Յուրաքանչյուր վարչական շրջանից մրցույթին մասնակցել է մեկական թիմ՝ 10 անդամով:Դրանք այն թիմերն են, որոնք վարչական շրջաններում նախապես անցկացված մրցման ժամանակ գրանցել էին լավագույն արդյունքը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը երեխաների շրջանում փոքր տարիքից առողջ ապրելակերպը քարոզելն է: Նա նաև տեղեկացրել է, որ ամռան ընթացքում մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ այլ հետաքրքր մարզական միջոցառումներ:

Անկախ արդյունքներից հաղթողներ և պարտվողներ չեն եղել: Մասնակից բոլոր մանուկներն ու մանկապարտեզներն արժանացել են խրախուսական նվերների:
Միջոցառումը եզրափակվել է մանկապարտեզների սաների համերգային ուրախ ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30