Լրահոս
Օրվա լրահոսը

Կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության հակազդման վերաբերյալ համագործակցության մասին

Հունիս 05,2014 12:46

Ս.թ հունիսի 5-ից-6-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ:

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների միջև կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության հակազդման վերաբերյալ համագործակցության մասին:

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի 36-րդ նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը, տնօրեն` գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30