Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակայքն աղտոտելն էլ կենսակերպ է

Հունիս 06,2014 15:10

«Գիրք կարդալը կենսափորձ է»: Այսպես երեւանցիներին փորձում են ընթերցասիրություն քարոզել, իսկ երկու քայլ այն կողմ աղբի կույտն է. սա էլ ոմանց համար կենսակերպ է:
Արդեն մեկ ամիս է՝ Վերնիսաժի հարեւանությամբ Խանջյան փողոցից աղբամանը գողացել են, եւ ինչպես «Առավոտին» պատմեցին այդ տարածքում առեւտրով զբաղվողները՝ կանգառում կանգնող մարդիկ իրենց ձեռքի եղած աղբը՝ ջրի տարաները, ծխախոտի տուփերն ու սուրճի պլաստմասե բաժակները, նետում են Չարենցին գովազդող վահանակի մոտ: Իսկ այս աղբակույտից 2-3 մետր հեռավորության վրա աղբաման կա, բայց այն «պարապ է մնացել»:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30