Միացյալ Նահանգները Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը և նախազգուշացրել Մերձավոր Արևելքում հակամարտության հնարավոր կտրուկ սրման մասին։
Նախազգուշացումը հրապարակվել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո, հայտնում է Euronews–ը։
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը նախազգուշացրել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և Իրանին դաշնակից այլ խմբավորումներ կարող են հարձակումներ իրականացնել տարածաշրջանում գտնվող ամերիկացի քաղաքացիների, ընկերությունների և հաստատությունների վրա։
Վաշինգտոնը ամերիկացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց՝ անկախ այցի նպատակից, իսկ երկրում արդեն գտնվողներին՝ անհապաղ լքել այն.
Կարդացեք նաև
«Ոչ մի պատճառով մի՛ ճանապարհորդեք Իրան։ ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը», – ասվում է նախազգուշացման հաղորդագրության մեջ։



















































