Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.
«Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ռեակտիվ արագությամբ։ Մտահոգիչ է այն, որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։
Այս հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմին լուրջ հիմքեր է տալիս մտահոգվելու, որ նման բացառիկ արագությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի որոշման կայացման անհրաժեշտությամբ, որը կխոչընդոտի Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը։
Կոչ ենք անում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին՝ հավատարիմ մնալ դատավորի բարձր կոչմանը, զերծ մնալ քաղաքական որևէ ազդեցությունից և որոշում կայացնել բացառապես գործի փաստական հանգամանքների, օրենքի և սեփական խղճի թելադրանքով»։
Կարդացեք նաև



















































