«Առաջին անգամ է, որ այլախոհի նկատմամբ հալածանքի առարկա է դառնում գրավոր տեքստը։ Առաջ դա տեսանյութերի համար էր, հիմա հասել ենք գրառումներին։ Անհամբեր սպասում եմ լայքի համար առաջին քրեական գործին, իսկ դա հեռու չէ։ Եթե այսպես շարունակվի, լայքի համար դատապարտվելուն էլ կհասնենք, Նիկոլ Փաշինյանի մասին ճշմարտությունը մտածելու համար էլ կդատապարտվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի գործին։
Անդր անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին, TRIPP-ի մեկնարկին և խաղաղության երաշխիքներին՝ Մամիջանյանն ասաց.
«Երկրագնդի վրա չկա մի դեպք, երբ տնտեսական կախվածությունն երաշխավորի խաղաղություն։ Ինչ վերաբերում է ալիևյան Սահմանադրությանը, ապա այդ աբսուրդները, թե խորհրդարանական ընդդիմությունը կանգնած է և այլն, ՀՀ քաղաքացիները այս տարվա հունիսի 7-ին, բոլոր խախտումների, բռնաճնշումների և այլնի պայմաններում, որոշել են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր երեսփոխանների խմբակը իրավունք չունեն միայնակ Սահմանադրական հանրաքվե հայտարարել»։
Կարդացեք նաև
Տեսանյութն ամբողջությամբ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































