Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը

Նոյեմբեր 25,2026 19:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բաքվում ավարտվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի «Անվերջություն-2026» (Eternity-2026) համատեղ զորավարժությունը։

Համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։

Այն մեկնարկել էր Ադրբեջանում ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին։ Զորավարժության նպատակն է զարգացնել երեք երկրների զինված ուժերի ուսուցումն ու համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի համատեղ գործելու կարողությունները։ Զորավարժության նպատակների թվում էր առաջ մղել բազմազգ խաղաղության աջակցման գործողություններին ուղղված նախապատրաստական աշխատանքները։

 

Աղբյուր՝  Ermenihaber/Aydınlık

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել