Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝ Արամ Խաչատրյանի հիշատակին

Հունիս 06,2014 13:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան պանթեոնում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ծաղկեպսակ է դրել մեծանուն երաժշտահանի շիրիմին: Քաղաքապետի տեղակալի հետ միասին Պանթեոն էին այցելել նաև քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները, ինչպես նաև մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաներ։

Անդրադառնալով Արամ Խաչատրյանի վաստակին` Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է մեծանուն կոմպոզիտորի ունեցած դերակատարումը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում և ընդգծել, որ արվեստում թողած նրա հարուստ ժառանգությանը քաղաքակիրթ աշխարհում գնահատվել ու գնահատվելու է մշտապես:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30