Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ քննարկումներ` Գյումրիում գունավոր ու երգող շատրվաններ կառուցելու մասին. (Տեսանյութ)

Հունիս 12,2014 19:30

Այսօր Գյումրու ավագանու նիստը սկսվեց հետաքրքիր  մի հարցի քննարկմամբ.   կենտրոնական Վարդանանց  հրապարակում գունավոր, երգող   շատրվանների կառուցելու առաջարկ ներկայացրեց  քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, որին, սակայն, հակադրվեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը` նշելով, որ որքան էլ գաղափարը լավը լինի, կարելի է քաղաքի բյուջեից նախատեսած 40 միլիոն դրամը ավելի  արդյունավետ ծախսել, ասենք փողոցներ  վերանորոգել: Լևոն Բարսեղյանը  նաև հիշեցրեց, որ 30 տարի առաջ առաջին երգող շատրվանները եղել են հենց  Գյումրում: Կնյազ Մանասյանն  էլ պատասխանեց,  որ քաղաքապետարանի ֆունկցիան միայն քաղաքը ասֆալտապատելը չէ, այլ մշակութային  կյանքն ապահովելն է: Բացի այդ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, Գյումրին միշտ մրցել է մայրաքաղաքի հետ որոշ առումներով,  հիմա էլ  չի ուզում հետ մնալ: Գյումրու ավագանու մյուս անդամները, որոնք սովորաբար չեն արձագանքում ոչ մի հարցի, այս անգամ հիշեցրեցին, որ Գյումրին վերջը երկրորդ քաղաք է, և  այդ հիշեցնողը  Մխիթար Սահակյանն էր:

Լևոն Բարսեղյանը ելույթի  ձայն խնդրեց ու ասաց. «Համաչափության հետ կապված, մենք, գոնե ես հաստատ Հայաստանի պետական իշխանություններին բազմիցս քննադատել եմ կենտրոնացված քաղաքականություն վարելու համար: Երևանում անցած տարի արվել է մի քանի տասնյակ  միլիարդ  դրամի ասֆալտ ասֆալտած փողոցների վրա, այնինչ  այդ գումարները կարող էին մարզերի վրա ծախսվել, սահմանամերձ տարածքներում ծախսվել և այլն: Գյումրու դեպքում մենք կարծես թե ունենք փոքր մոդելը քաղաքի, բոլորի ուշադրությունը հրավիրում եմ այդ հանգամանքի վրա, մենք ունենք ահագին լավ կառուցապատված կենտրոն,  հրապարակ, հարակից փողոցներ, անցած տարի էլ ահագին ծախս եղավ, սրա փոխարեն մենք ունենք փողոցների 80 տոկոսը`ավերակ վիճակում: Ես գիտեմ, որ ահռելի փողեր են պետք էդ ամբողջը վերականգնելու համար, բայց ինչու   համաչափության մասին խոսելիս չենք մտածում նաև էդ կենտրոնի կառուցապատումը մի  քիչ նվազեցնել, կամ ծախսերը նվազեցնել և մի քիչ ավելի շատ գումար հատկացնենք Գյումրու թաղամասերին, ծայրամասերին: Այնպես չէ, որ ես չգիտեմ շատրվանի նշանակությունը: Լավ կլինի, որ մյուս թաղամասերում էլ ունենաք մարդկանց էդպիսի հավաքատեղիներ, ժամանցի վայրեր»:

 

Սամվել Բալասանյանն էլ պարզաբանեց,  որ Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանների կողքով անցնել չի լինում, 30 տարվա խողովակների հույսին են,  ու գարշահոտություն է  տարածվում: Նա նաև ասաց, որ սա քաղաք է, բնակավայր չէ, և շատրվանները քաղաքին շատ պետք են: «Մենք էլ ենք մարդ, գյումրեցին արժանի է շատրվաններ ունենալու»,- ասաց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը  իր խոսքում նաև նշեց, որ այս հարցում իր դասընկերներ են օգնելու, ավելի կոնկրետ անհատ ձեռներեց  Մկրտիչ Նալչաջյանը:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ մասնակցություն է  ունենալու իր դասընկերը,  ֆինանսակա՞ն, թե՞ պարզապես կառուցապատողն է լինելու: «Դե  իմ ընկերները կարող են մասնագետներ լինել, չէ՞, լինեն  քաղաքական գործիչներ, բանաստեղծ, նկարիչ, հիմա էդ մարդը էդ մասնագետն է, լուրջ մասնագետ է և շատ մեծ օգուտ է տալու, որ կարողանանք կառուցել: Նյութերի հետ կապված ինքը պիտի կարողանա ձեռք բերել, իր հետ պայմանագիր կկնքենք, ուղղակի նվեր է անում քաղաքին»:

Լրագրողներից մեկը հարցրեց, էդ ինչպե՞ս է նվեր անում, որ քաղաքի բյուջեից 40 միլիոն են հատկացնելու:  «Քաղաքի բյուջեից 40 միլիոնը շատ քիչ գումար է շատրվան կառուցելու համար», -հակադարձեց Սամվել Բալասանյանը:  Քաղաքապետն  առաջարկեց լրագրողներին  ինտերնետով փնտրել ու տեսնել, թե նմանատիպ  շատրվան կառուցելը Բաթումիում կամ Երևանում ինչքան է  նստել: Ըստ նրա, Երևանի շատրվանի վրա 2 միլիոն եվրո է ծախսվել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ակտուալիստ says:

    Ես չեմ հասկանում, բալասանյանը հմի էլ ընկերոջն է հարստացնում?, տղուն պրծավ հարստացնել? 40.000 մլն.դրամի հետ է խաղում? թող իրա գրպանից հանի տա որպես մեծահարուստ, քաղաքի բյուջեից ինչի է տալիս, են էլ հըլը գումարի չափին նայեք, ճիշտ է ասում Լևոնը, քաղաքը ոտք առել փախնում է տեղից, ինքը գումարները վատնում է, ինչպես 5մլն-ը իրա տորթերին տվեց՝իրա գործարանին 5մլն փոխանցեց քաղաքային բյուջեից, հմի էլ փող է լվանում ինչ-որ մկրտիչով? տեր է եղեք ժողովուրդ, օրը ցերեկով, այան ապաշքյարա ավագանու հետ փող է ուտում Գյումրու բյուջեից, նագլովի , սաղի աչքի առաջ ու սաղի վրա թքած ունենալով կողոպտում է մեզ, ըդքան մարդ դուրս թողեց, շպրտեց, որ իրանց աշխատավարձի փողերը տանի իրանց տուն?

  2. Lilooooooooooooooooooooooooo says:

    Ախճի ակտուալիստկա դու հլը պատմի թե քանի հարյուր հոգու առանց գործի թողեց պաշտելի նախկին քաղաքապետտ?եթե քո պես մտածենք ուրեմն հեչ պետք չէր նոր քաղաքապետարանի շենք կառուցելը,որովհետև քաղաքի այն ժամանակել էր փախչում իր տեղից..մոռացար ինչ փողոր լվացվեցին?վարդանիկիտ Հրաշոների Աշխարհը հենց այդ լվացրած ու չորացրած փողերով կառուցվեց,ինչպես նաև Ալեքսանդրապոլ հյուրանոցը:Թե գիտեք թե ոչ ոք չգիտի ու չի հիշում նախկին՛՛ հարուստ՛՛ քաղաքապետի սխրագործությունները?իսկ իրա սպոն ինչպես հարստացավ?դրա մասին ինչու չես բղավում?տարածք ծախելով,նագլովի ասֆալտ ուտելով….ՃՃՃՃ…եթե պետք է էլի շատ բաներ կհիշեցնենք:

  3. Nuneeee says:

    Էխ, քեզ թվում է որ հեքիաթներ պատմեցիր,հին գործդ արեցիր, քեզ հավատացող կլինի? դու հմի ում հաշվին ես քաղաքապետարանում կոֆե խմում ու խաշ ուտում լանչի գնում? քեզ բոլորը գիտեն

  4. Տիրուհի says:

    Nuneeee ջան Լիլօօօի գրածը որն էր սուտ?մինչև 1999 թ. ես էլ աշախատում քաղաքապետարանում:Վարդանիկը մոտ 300 հոգի մարդ կրճատեց :դու րգիտեյիր?ւմացի:նրանցից մեկն էլ ես եմ եղել:թե ինչեր հետ քցեց Վարդան Ղուկասյանը քաղաքապետ լինելու ժամանա,դա ամբողջ քաղաքը գիտի…….Լիլիթը շատ քիչ է գրել:

  5. Zulum says:

    ակտուալիստը լռիվ մուտիլովշիկա…այսպես կասեր նախկին քաղաքապետը կարդալով այս կլիաուզան!!!!!!!!!!!!!!!!!

  6. Սուսաննա says:

    Լսեք, ես չգիտեմ դուք ում ինչ մեսիջներ եք ուղղում, բայց ինձ Ղուկասյանս էր ընդունել գործի, ես նրան չեմ էլ ճանաչել երբ ընդունվել եմ, իմացել էի, որ մարդասեր է , դիմեցի, ընդունեց, եկավ բալասանյանը ինձ կրճատեց զուտ նրա համար, որ ես Ղուկասյանիս օրոք էի աշխատել ու գիտեք ինձ պահանջ դրեց, որ իմ աշխատավարձի հաշվին պետք է համակարգիչ առնեմ քաղաքապետարանի համար: Էդպիսի բան լսած կաք? հետո էլ անամոթաբար ասում էր , թե ինքը նման բան չի ասել, բալասանյանը խաբեպահ մարդ է, ես դրանում համոզվեցի, ինքը արժանի չէր քաղաքապետ լինելու, ուղղակի ամաչում եմ , որ իրա նման քաղաքապետ ունի մեր քաղաքը, հիմա ինչ ուզում եք գրեք-ճզեք, ճշմարտությունը սա է, հա ու Վարդանը էն մարդն էր, որին ով մոտեցել է չի մերժվել, քաղաքի ժողովրդին դամավոյով գիտեր,

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30