Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Քառյակը կդառնա իշխանություն, եթե 12 կետերի պոպուլիստական առաջարկներն ընդունվեն». (Տեսանյութ)

Հունիս 14,2014 00:41

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ է կատարվել ոչ իշխանական չորս ուժերի առաջարկած 12 կետերին

Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ ասաց, որ այդ կետերում կան շատ պոպուլիստական առաջարկներ, որոնց անդրադառնալն անիմաստ է:

Aravot.am-ի հարցին՝ օրինակ, ըստ ՀՀԿ-ի, ո՞րն է պոպուլիստական  առաջարկ, կենսաթոշակային օրենքում պարտադիր բաղադրիչը վերացնելն ու պահումները վերադարձնել քաղաքացիներին, պոպուլիստակա՞ն են, կամ՝ ընդդմիությանը վերահսկողական լծակները տրամադրելը, պարոն Շարմազանովն ասաց, որ այդ հարցը Ազգային ժողովն ու կառավարությունը դեռեւս հարցը քննարկում են, բայց հարցի հիմնական «սխեման» վարչապետը ներկայացրել է:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելուն, ապա ըստ Շարմազանովի, ընդդիմությունը պակաս վերահսկողական ֆունկցիա չունի. «Եթե մենք ընդդիմության բոլոր կարծիքներն ընդունեինք, չէր լինի ընդդիմություն-իշխանություն: Եթե մենք իրենց պոպուլիստական առաջարկներն ընդունեինք, հենա իրանք կլինեին իշխանություն, մենք՝ ընդդիմություն»:

Հարցին էլ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձ արել է օրերս «Ռոսիայի Սեգոդնյայի» գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի ԱԺ-ում արած հայտարարությանը, որ ռուսաց լեզուն Հայաստանում «կորցրել է իր դերը», եւ նրան ԱԺ պատգամավորներն առաջարկել են «պերսոնա նոն գրադա» հայտարարել, ՀՀԿ մամլո խոսնակն ասաց. «Արտգործնախարարությունը անդրադարձել է, ես ավելացնելու բան չունեմ, չեմ կարծում, որ Կիսելյովն այն պերսոնան չէ, որ մենք ազգովի գիշեր- ցերեկ քննարկենք նրա պահվածքը: Ինչ վերաբերում է իմ գործընկերների գնահատականներին, ապա տիկին փոխնախարարը նաեւ դրան անդրադարձել է, դահլիճում մեր գործընկերները անդրադարձել են; Ես կարծում եմ, որ պետք չէ … Իհարկե ես էլ եմ իմ կարծիքը ասել եւ անկախ Կիսելյովի հայտարարությունից մենք ունենք մեր կարծիքը»:

Մեկ այլ հարցի էլ՝ Կիսելյովի պահվածքը առաջացրել է ընդդիմադիր գործիչների զայրույթը, իսկ օրինակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե այստեղ մեղք ունեինք բոլորս, նրանք, ովքեր նստած էին խաշած ժպիտներով, Շարմազանովն ասաց, որ ճիշտ կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է կոռեկտ արտահայտվեն. «Ես չեմ պատրաստվում սուպեր հայրենասիրական ելույթներ ունենալ, իսկ բոլոր նրանք ովքեր, որ այդպես ուլտրահայրենասիրական կոչեր են անում, ավելի լավ կլիներ, երբ որ Ալիեւը իրենց ներկայությամբ դահլիճում մի ամբողջ հայ ազգի ֆաշիստ էր անվանում, թող պատասխանեին, կամ գոնե ծպտուն հանեին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Ֆաշիստ էր ասում և հայերը ծպտուն չհանեցի*ն:Ի*նչ , ստացվուն է, որ լռությունը համաձայնության նշան է:Դե, իհարկե:Խաչագող ֆաշիզմը ժամանակ չունի խոսելու, զբաղված է խաչակնքելով խաչ գողանալու շահեկան գործով:Այո, ֆաշիզմ:Մի քիչ համբերություն և …

  2. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Էշարմազանովի խոսքի շարադրանքից հասկացա, որ Կիսելյովն այն պերսոնան է, որի պահվածքը գիշեր-ցերեկ պիտի քննարկենք….???

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30