Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մեժլումյան. «Ցանկանում եմ բացառել, որ Շանթ Հարությունյանի պաշտպանը լինելը որևէ դեր կխաղա»

Հունիս 16,2014 12:06

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Կարեն Մեժլումյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Aravot.am-ին ճանաչված փաստաբանն ասաց, որ ոստիկանապետին տեղեկացրել է, որ «Մեժլումյան և Պետրոսյան» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, փաստաբան Ինեսա Պետրոսյանն իր վստահորդ, քրեական գործով վկա Անահիտ Մկրտչյանի հետ 14.06.2014թ-ին քննչական գործողության ՝առերեսման մասնակցելու համար այցելել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի Սևանի քննչական բաժին:

«Քննչական գործողությունը դեռ չսկսված քննչական բաժնի պետ Վարդանյանի և քննիչ Ա. Մարտիրոսյանի կողմից թույլ են տրվել վկայի իրավունքների խախտումներ, ինչի վերաբերյալ վկայի գրավոր հայտարարությունն ընթերցելուց հետո և փաստաբանի հայտարարությունը չարձանագրելու համար, ինչպես նաև փաստաբանի կողմից իրենց ուղղված դիտողությունից վրդովված Վարդանյանն ու Մարտիրոսյանը իրենց թույլ են տվել ոստիկանության աշխատակցին և տղամարդուն անվայելուչ պահվածք, «…» և «…» անվայելուչ արտահայտությունների և ֆիզիկական հպման կիրառմամբ»,-նշել է Կ.Մեժլումյանը:

Ըստ փաստաբանի, նշված անձինք փաստաբանի և վկայի նկատմամբ ճնշումներն այն աստիճանի են հասցրել, որ վկան գիտակցությունը կորցնելու աստիճան վատացել է, ինչի պատճառով շտապ օգնության անձնակազմ է հրավիրվել, վկային տեղում սրսկումներ են արել և տեղափոխել են հիվանդանոց:

Կ.Մեժլումյանը խնդրել է, որպեսզի նշվածի վերաբերյալ կատարել ծառայողական քննություն:

Aravot.am-ի այն հարցին, թե միջադեպը կարո՞ղ է կապված լինել փաստաբան Ինեսա Պետրոսյանի կողմից Շանթ Հարությունյանի պաշտպանությունն իրականացնելու հետ, մանավանդ, որ Շ.Հարությունյանը չբացառեց, ե իր դատավարությունը քաղաքական պրոցես է, Կարեն Մեժլումյանն ասաց. «Ցանկանում եմ բացառել միջադեպը հրահրողների կողմից նման միտումը:

Ցանկանում եմ բացառել նաև, որ ծառայողական քննության ժամանակ Շանթ Հարությունյանի պաշտպանը լինելը որևէ դեր կխաղա, որպեսզի արդարացվեն Ինեսա Պետրոսյանին վիրավորողները: Նման դեպքում իմ անձնական թշնամին կդառնան ոչ միայն քննչականի պետ Վարդանյանն ու քննիչ Մարտիրոսյանը, այլ նաև նրանց արարքը արդարացնողները»:

Իսկ ինչ ակնկալիք ունի, ինչու չդիմեցին ՀՔԾ, հարցի հետ կապված էլ Կ.Մեժլումյանն ասաց. «Այս պահին գտանք նպատակահարմար ոստիկանապետին դիմելը: Կարծում եմ, որ ոստիկանության համակարգում նման աշխատակիցները, հատկապես քննչականի պետը, որը եղել է նաև այս ամենի հրահրողն ու փախնողը, տեղ չպետք է ունենան և իրավիճակից լավագույն ելքը կլինի նրանց աշխատանքից հեռացնելը, զուգորդված նրանց կողմից փաստաբան Ինեսա Պետրոսյանից ներողություն խնդրելը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30