Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել արեւածագը դիմավորող մովսեսցի շրջանավարտների վրա

Հունիս 26,2014 19:40

Հունիսի 25-ի  ժամը 21-ից  Տավուշի մարզի Մովսեսի միջնակարգ դպրոցի 15 շրջանավարտները դպրոցում ավարտական հանդեսի են մասնակցել: Գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ հունիսի 26-ի  առավոտյան 4-ն անց 50 րոպեի սահմաններում, երբ շրջանավարտները  դուրս են եկել արեւածագը դիմավորելու, ադրբեջանական զինուժը կրակ է բացել:

Բարեբախտաբար, շրջանավարտները չեն տուժել, գնդակները դիպել են դպրոցի շենքի պատերին:

Գյուղապետն ասաց, որ ադրբեջանական այն հենակետը, որտեղից գնդակոծություն է եղել, դպրոցից մոտ 1.5 կմ հեռավորությամբ  է գտնվում: Հարցրեցինք, թե  երեխաները չե՞ն վախեցել: «Չէ, սովոր են կրակոցներին»,-ասաց Արարատ Ավալյանը: Հունիսի 26-ին ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական զինուժը 2 կրակոց է արձակել Մովսեսի հողատարածքների վրա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30