Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ռազմատեխնիկա՝ Ադրբեջանին. «Հայկական ժամանակ»

Հունիս 27,2014 11:26

Ադրբեջանական APA գործակալությունը երեկ տարածեց Ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից ստացած մի տեղեկություն այն մասին, թե Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարելու МТУ–90М տանկային կամրջաշիններ (танковый мостоукладчик. այս տեխնիկայի պաշտոնական հայերեն թարգմանությունը մեզ չհաջողվեց գտնել): Քանակն ու գործարքի գինը չի նշվում։ Առաջին հայացքից բավականին անմեղ թվացող այս տեղեկատվությունը, իրականում, պետք է որ մտահոգիչ դառնա։ Խնդիրն այն է, որ առերեւույթ տանկային կամրջաշինները ավելի շուտ խաղաղ բնույթի տեխնիկական աշխատանքներ են անում, դրանք նախատեսված են գետերի եւ ձորակների վրա մեծ արագությամբ կամուրջներ կառուցելու համար։ Բայց միջազգային ռազմական դասակարգմամբ, տանկային կամրջաշինները համարվում են հարձակվողական բնույթի զինտեխնիկա, ինչը պայմանավորված է դրանց հիմնական գործառույթով։ Տանկային կամրջաշինները անփոխարինելի են այն ժամանակ, երբ հարձակվող զինուժի ճանապարհին առկա են գետեր եւ ձորակներ, որոնք չեն կարող հաղթահարվել ծանր տեխնիկայի կողմից։ Դրանք բավական արագ տեմպերով նման խոչընդոտների վրա կամուրջներ են կառուցում։ Հետագայում դա օգտագործվում է նաեւ նոր դիրքեր գրաված զինուժին սպառազինությունների եւ այլ մատակարարումների արագ կազմակերպման համար։ Տանկային կամրջաշինները կիրառելի են հատկապես կտրտված ռելիեֆի համար, այսինքն այնպիսին, ինչպիսին է հայ-ադրբեջանական շփման գոտին։ Այնպես որ, այդ տեխնիկան ամենեւին էլ «անմեղ» չէ։ Իհարկե, քննարկման առարկա է, թե որքանով կօգնի Ադրբեջանին այդ տեխնիկան կամ ընդհանրապես կօգնի, թե ոչ։ Բայց ավելի կարեւոր է այն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մի նախանձելի ինտենսիվությամբ Ադրբեջանին է մատակարարում ընդգծված հարձակվողական բնույթի սպառազինություն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30