Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք բոլորն էլ վտանգում են իրենց առողջությունը. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 04,2014 12:44

Երեկվա նիստում կառավարությունը եւս մի որոշում է ընդունել՝ աշխատավարձի 12 տոկոս հավելավճար սահմանել այն պաշտոնյաների համար, ովքեր աշխատում են ծանր պայմաններում եւ վտանգում են իրենց առողջությունը։ Ընդ որում՝ ուժային եւ իրավապահ կառույցների վրա այս որոշումը չի տարածվում։

«ՉԻ»- Իհարկե, իրավապահները ոչ թե իրենց առողջությունն են վտանգում, այլ ուրիշների, հետեւաբար՝ նրանց մասով որոշումը միանգամայն արդարացի է։

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա անվճար մածուն բաժանելը երեւի ավելի ճիշտ կլիներ։ Բնականաբար՝ ոչ թե պաշտոնյաներին, այլ նրանց հետ շփվողներին։ Իսկ ընդհանրապես՝ նրանք բոլորն էլ վտանգում են իրենց առողջությունը։ Հատկապես ամառային ամիսներին, երբ ստիպված են լինում իջեցնել մեքենաների ապակիները, եւ մարդիկ տեսնում ու ճանաչում են նրանց։ Այդ դեպքում, համաձայնվեք, մածունը չի փրկի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031