Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իրավաբան Նարեկ Ալոյանը հորդորում է Գագիկ Ծառուկյանին ինքնակամ ներկայանալ դատարան

Հուլիս 04,2014 16:50
Gagik Carukyan

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Հարգելի, պարոն Ծառուկյան,

Ս/թ հունիսի 30-ին ես միջնորդություն եմ ներկայացրել դատարան Նարեկ Ալոյանն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դատական գործով Ձեզ որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ։ Հուսով եմ, որ Դուք որպես կուսակցության առաջնորդ, որպես հայ տղամարդ չեք խուսափի անձնական պատասխանատվությունից և կներկայանաք դատարան։ Ցավում եմ, որ ԲՀԿ-ի շարքերում չգտնվեց գեթ մեկ անձ, ում ԲՀԿ-ն կվստահեր ներկայացնել կուսակցության շահերը դատարանում և արդյունքում կուսակցությունը ստիպված եղավ օգնություն հայցել «Էստո» իրավաբանական գրասենյակից։ Մի կողմից իհարկե շոյված է իմ մասնագիտական ինքնասիրությունը՝ ես ընդամենը 23 տարեկան սկսնակ իրավաբան եմ, իսկ այս դատական գործն իմ առաջին դատական գործն է, բայց, այնուամենայնիվ, որպես հայրենասեր անհատ ցավում են, որ իմ երկրի ԱԺ-ում ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությունը իր երկրի քաղաքացու հետ դատական վեճում ի զորու չէ ինքնուրույն հանդես գալ դատարանում և դիմում է մասնավոր իրավաբանների օգնությանը։ Իմ հայցին ԲՀԿ լիազորված անձ՝ փաստաբան Դավիթ Մանթաշյանի ներկայացրած պատասխանը ցույց տվեց, որ դատական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է Ձեզ դատարան հրավիրել։

Ուստի հորդորում եմ Ձեզ, չառարկել միջնորդությանը և ինքնակամ ներկայանալ դատարան։ Ձեր կուսակցության դեմ դատական գործ է քննվում դատարանում և իմ համոզմամբ կուսակցության առաջնորդի կողմից ազնիվ և արժանապատիվ քայլ կլինի դատարան ներկայանալը, սեփական կուսակցության թիկունքին կանգնելը և իհարկե արդարության հաստատմանը նպաստելը։ Ինչևիցե, կարծում եմ օգոստոսի 21-ին կայանալիք դատական նիստը շատ հարցերի պատասխան կտա։

Հարգանքներով՝

Նարեկ Ալոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժորժիկ
    բարև զեզ պարոն Ծառուկյան ես Ժորկ Աթոյաննեմ Մաստարա գյւղից 24 տաըեկան եմ մանկուց հաշմանդամեմ.Ինքնույս սովորելեմ վիդիո նկարահանւմ և մոնտաժում.խնդրում եմ Ձեզ օգնեկ ինձ ձեռք բերեմ պրոֆեսիոնալ վիդիոկամեռա.Հուսով եմ խնդրանքս չեք մերժի.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031