Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունելու է սպանված զինվորների ծնողներին (Տեսանյութ) 

Հուլիս 10,2014 17:31

Այսօր` հուլիսի 10-ին` ՀՀ կառավարության նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսեց նաեւ մահացած զինվորների մայրերին: 2010 թվականին Ղարաբաղում սպանված Արթուր Ղազարյանի մայր Իրինա Ղազարյանը Aravot.am-ին հայտնեց, որ շաբաթ օրը` հուլիսի 12-ին, վարչապետը պետք է իրենց ընդունի եւ լսի իրենց բողոքները:

2010 թվականին Ստեփանակերտում սպանված Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանն էլ հավելեց, որ հանդիպումից սպասում են, որ իրենց տղաներին սպանողները կպատժվեն.

«Չենք ուզում, որ նման դեպքերը շարունակվեն, որովհետեւ երբ սպանության դեպքի մասին ենք լսում, մեր երեխաների սպանության օրն ենք վերհիշում: Ինչո՞ւ պետք է զինվորները վախենան ծառայության գնալ, այն դեպքում, երբ իմ տղան շատ ուրախ է գնացել, սիրում էր ծառայությունը, սիրում էր զինվորական համազգեստը, նույնիսկ ուզում էր կամավոր ծառայել եւ նման զինվորներին վերացնում են: Ինչի՞ համար` ազգն են ջնջո՞ւմ, հետո էլ թուրքերին ցեղասպանություն են պահանջում ճանաչել, ձեր ներսի ցեղասպանությունը մաքրե’ք, նոր պահանջեք թուրքերից»:

Մահացած զինվորների մայրերին միացել է նաեւ սպանված զինվոր Արման Մուրադյանի հայրը` Հովսեփ Մուրադյանը, նա մեզ հայտնեց, որ գործ է հարուցվել` ինքնասպանության հոդվածով, բայց նա համոզված է, որ դա կեղծիք է.
«Նախաքննությունը` կեղծ եւ հանցավոր ճանապարհով խեղաթյուրել է փաստը, այսինքն`սպանությունը իմաստավորել է, որպես ինքնասպանություն` չունենալով ձեռքի տակ ոչ մի փաստ: Ասեմ ավելին` զենքը գրանցված չէ որդուս անունով, զենքի վրա չկան մատնահետքեր, չկա վկաների ցուցմունք, կեղծված է մատյանը: Միակ փաստը, որ իրենք կեղծել են, հրամանագիրքն է, եւ դրա հիման վրա գործ են հարուցել` ինքնասպանության հոդվածով»:

Մանրամասները`  տեսանյութում

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031