Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՀՄԸՄ համահայկական 10-րդ հոբելյանական բանակումը

Օգոստոս 01,2014 11:57

Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումի բացման հանդիսավոր արարողությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ողջունելով բանակումի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի սկաուտներ, պատանիներ և աղջիկներ, սրտի անհուն բերկրանքով ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանում: Վստա’հ եղեք, Ձեր կողքին է Հայոց պետությունը, Ձեր աջակիցն ու մեծ բարեկամն է ՀՀ սփյուռքի նախարարությունը: ՀՄԸՄ համահայկական բանակումը Հայրենիքում անցկացնելն ազդակ է հայկական Սփյուռքի և Մայր Հայրենիքի միջև կապերն ամրապնդելու, մայրենի հողից նոր լիցքեր ստանալու և ձեր բնակության երկրներում հայանպաստ նոր ծրագրեր ու նոր գաղափարներ իրականացնելու համար:

Սիրելի’ աշխարհասփյուռ երիտասարդներ, այս շիկացած օրերի զգացումները մշտապես կջերմացնեն ձեր սրտերն ու հոգիները ու կսերտացնեն այն կապերը, որոնք դուք ձեռք եք բերելու բանակումի օրերի ընթացքում:

Մաղթում եմ, որ մշտարթուն լինի ձեր մեջ մրցակցության ոգին: Սնվեք Հայրենիքի կենարար ուժով, ձեր ներուժով ծառայե՛ք Հայրենիքին, նպաստե՛ք նոր ու ապահով կյանքի կերտմանը»:

Ելույթ ունեցան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը և այլք:
Հուլիսի 31-ից օգոստոսի 9-ը Բյուրականում տեղի կունենա ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումը: Բանակումին մասնակցում են 17 երկրի 720 սկաուտ:
Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կնքվելու է ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ)` միջև համագործակցության հուշագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031