Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Նազարյան. «Այս կռիվը մեր կռիվն ա եղել, մենք էլ պիտի վերջացնենք» (տեսանյութ)

Օգոստոս 04,2014 12:25

«Արաբո» ջոկատի ազատամարտիկ, 66 -ամյա Սեդրակ Նազարյանն այսօր «Ֆորում» մամուլի ակումբում, խոսելով սահմանային վերջին շրջանի լարված իրավիճակների մասին, ասաց. «Այս կռիվը մեր կռիվն է եղել, աստված մի արասցե, մենք էլ պիտի վերջացնենք: Այս կռիվը չպետք է անտեսել: Խնդրում եմ ժողովրդին, որ նրանք լուրջ մոտենան այս հարցին, մենք անլուրջ ենք մոտենում, մենք ենք սկսել, մենք էլ պետք է ավարտենք»:

Ազատամարտիկը վրդովված է սահմանային միջադեպերի առիթով մեր իշխանությունների լռությունից. «Մուսուլմանը կռիվը սկսել ա, բայց մենք ոչինչ չենք խոսում: Մեր ղեկավարությունը վստա՞հ է, որ միլիոնի հասած բանակին մեր ջահելները կհաղթեն»:

Նա բարկացած է նաեւ անցած տարիների ընթացքում ազատամարտիկների, ընդհանրապես հասարակության նկատմամբ իշխանությունների անտարբերությունից. «Բոլորը, նույնիսկ նորածինները, խոսում են եղեռնի մասին, բայց մենք քաղաքում իրար վրա կրակում ենք: Ի՞նչ է նշանակում, փողոցում ավտոներն ավելի շատ են, քան մարդիկ: Որ դղյակի դուռը բացում ես ութ ավտո կա կանգնած, մի քանի հատ էլ նորածինների համար են գնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031