Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղցի իրավապաշտպան. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կիրականացնեն Պուտինին գովաբանելու դերը

Օգոստոս 05,2014 21:45 Share

Oգոստոսի 8-9-ը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Սոչիում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։

«Առավոտ»-ը «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, մարդու իրավունքների եւ խաղաղության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանից հետաքրքրվեց, թե այդ հանդիպումն ինչ նպատակի կարող է ծառայել:

«Սոչիի հանդիպումը պետք է Պուտինին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կիրականացնեն Պուտինին գովաբանելու դերը եւ կարձանագրեն նրա եւ ռուսական կողմի առանձնահատուկ դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հասնելու գործում», նկատեց ղարաբաղցի իրավապաշտպանը:

Կարեն Օհանջանյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Aravot.am-ի կայքում հարցազրույցն ամբողջությամբ կտեղադրվի ավելի ուշ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել