Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանն՝ իր առանձնատան մասին. «Ժողովուրդ»

Օգոստոս 06,2014 11:21

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն անդրադառնալով սահմանում հակառակորդ կողմի դիվերսիոն հարձակումների եւ պատերազմը վերսկսելու վտանգին՝ ասաց, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ. «Նման բաներից խուսափել չի կարելի, եթե խոսքը հայրենիքի մասին է։ Առանց ծնող կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես ապրի։ Հավատացեք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող ապրել»։

– Այնուամենայնիվ, պարոն Խաչատրյան, հատկապես այն պատճառով որ երկրում առաջընթացը նկատելի չէ, Երեւանում Ձեր կառուցած այդքան շքեղ առանձնատունն աչք է ծակում, եւ շատերն են զարմանում, թե ինչ միջոցներով եք այն կառուցել։

– Եթե որեւէ մեկին հաճելի էր այն ապառաժը, որ այնպես կեղտոտ, փոշոտ որպես աղբանոց կար ու դա հիմա վեր է ածվել մի հրաշք կառույցի եւ դա վատ են տանում, ինչ ասեմ։ Տուն կառուցելու համար շատ փող պետք չէ, եթե մարդ ունի եկամուտի աղբյուր։ Ունեմ մի քանի բիզնես ու դա ինձ հնարավորություն է տալիս կամաց-կամաց կառուցել։

Ուզում եմ ի լուր բոլորի ասել, որ ոչ մի մարդ իր կառուցածն իր հետ չի տանելու, բոլորն էլ մնում է երկրին։ Դրանից չի կարելի նախանձել։ Մի բան ասեմ՝ այդ տանը կաշխատի մի 25 բանվոր եւ աշխատավարձ են չէ՞ ստանալու։ Դրա կառուցելը նաեւ աշխատատեղ է չէ՞ ստեղծում։ Պատկերացնո՞ւմ եք, մարդ փորձել է մի բան կառուցել, որը աշխատատեղ է ստեղծում, դրանից էլ են վատ զգում։ Անընդհատ չարը, ի վերջո ո՞ւր ենք գնալու այդքան չար։
Մեր ներսի չարությունից է, որ թուրքն այսօր առիթից օգտված ամեն օր սահմանը լարված է պահում։

Ինչի՞ են խոսում առանձնատան մասին, բայց չեն խոսում, որ մոտ 200 միլիոն դրամ գումար եմ ներդրել Գորիսում զոհված ազատամարտիկների հուշարձանի կառուցման համար։ Մոտ 15 մետր բարձրություն է ունենալու այդ հուշարձանը, Գորիսի հրապարակ ենք բարեկարգում, ինչո՞ւ չեն խոսում։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. VREJ says:

    Բա ինչու այդ ոճրագործը բանակ չի գնում??,ինչու հիմա բանակում չի???,Սեյրան Օհանյանի ընկերն ես դրա համար??:
    Այսինքն թուրքը թուրքի դեմ չի կռվի,գնա որ ինչ անի??,հայ սպանի????:
    Իսկ դու դեռ պատասղան կտաս քո հանցանքների համար,մի շտապիր,դա շուտով է լինելու

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031