Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամփեզրից գլորված քարը քանդել է գերեզմանը

Օգոստոս 13,2014 16:49

Այսօր Հրազդանի Մաքրավան թաղամասի բնակիչներից տեղեկացանք, որ մեկ շաբաթ առաջ գլխավոր ճանապարհից մեծ քար է գլորվել և ընկել գերեզմաններից մեկի վրա:

Պատճառը տարածքում կառուցվող ջրամբարն է, որի համար անհրաժեշտ նյութերն ու շինարարական թափոնը տեղակայված են գերեզմանոցի վերնամասում` ճամփեզրին և զառիթափ սարի վրա:

Բնակիչների վարկածով` ջրամբարը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «10 օր առաջ էս բոլոր քարերը աշխատողները բերեցին, դատարկեցին ճանապարհին», – «Առավոտի» հետ զրույցում ասաց տեղի բնակիչ Հ. Դանիելյանը: Նրա խոսքով` ամբողջ թաղամասն անմիջապես դիմել է քաղաքապետարան` պահանջելով հեռացնել քարերը տեղանքից և դադարեցնել աղբանետումը:

Ջրամբարի պահակը հայտնեց, որ տնօրինությունը փոխհատուցել է վնասը, և արդեն կատարվում են գերեզմանի վերականգնողական աշխատանքներ: «Ներկել ենք ցանկապատը. մնում է տեղ-տեղ բետոնապատել: Մեկ-երկու ժամվա գործ է մնացել»:

Հետաքրքիր է այն, որ քարը դեռ շարունակում է մնալ իր տեղում:

qarer

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031