Լրահոս
Օրվա լրահոսը

«Երքաղլույս» ընկերությունը կհիմնանորոգի 2014 թվականի ծրագրով հիմնանորոգվող փողոցների արտաքին լուսավորության ցանցը

Օգոստոս 14,2014 13:38

Երևանի քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն՝ վերջին տարիներին մայրաքաղաքի հիմնանորոգվող փողոցներում ամբողջական նորոգման է ենթարկվում նաև արտաքին լուսավորության ցանցը: 2014 թվականին նման աշխատանքներ կընթանան թվով 23 փողոցներում: Զուգահեռաբար, մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 1719 օբյեկտների, ներառյալ փողոցների, այգիների, արձանների լուսավորության ցանցի շահագործումն ու պահպանումը:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցանցի մասնակի ընդլայնման, թարմացման և մասնագիտական այլ բնույթի աշխատանքներ են ընթացել: Արտաքին լուսավորության ցանցի միացման օրական միջին տևողությունը 7 ամիսների կտրվածքով կազմել է 8 ժամ: Մատենադարանից Մաշտոցի պողոտայով մինչև Հաղթանակի կամուրջ և Իսակովի պողոտան ամբողջությամբ, մինչև օդանավակայնի ծառուղին միջինացված լուսավորվել է 10 ժամ տևողությամբ, իսկ ստորգետնյա անցումները լուսավորվել են շուրջօրյա:

Ներկայում տարվում են աշխատանքներ կառավարական համակարգն ինքնաշխատ դարձնելու, նոր տեխնոլոգիաներ ներդրելու ուղղությամբ: Փորձնական սարքավորումների նմուշները տեղադրված և միացված են փողոցների տեղային հատվածներին և իրականացվում են համապատասխան դիտարկումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031