Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի մեկնարկ՝ պատանեկան օլիմպիական խաղերում

Օգոստոս 16,2014 13:34

Այսօր  Չինաստանի Նանջինգ քաղաքում Երեւանի ժամանակով 16:00-ին կկայանա 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի  բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի շուրջ 170 երկրների 3600-ից ավելի մարզիկներ կմասնակցեն շքերթին, իսկ վաղվանից կսկսեն պայքարը իրենց տարիքային խմբում օլիմպական մեդալների համար:OLYMPUS DIGITAL CAMERA

Այսօր առավոտյան Aravot.am-ը հեռախոսով կապ հաստատեց Նանջինգում գտնվող մեր պատվիրակության հետ ու տեղեկացավ, որ ամեն բան նորմալ է եւ որ մեր պատվիրակությունը նույնպես նախապատրաստվում է շքերթին: Հայաստանից վաղն առաջինը մրցասպարեզ մտնելու են -66 կգ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը, որի մրցակիցը 1/32  եզրափակչում Կորեայից է, եւ սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նկար 1. Ձյուդոիստ Հարություն Դերմիշյան (լուսանկարը տրամադրել է ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը)

Նկար 2. Մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031