Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին վիզային ռեժիմի եւ ազատ առեւտրի համաձայնագրի թեման չշոշափեցին (Տեսանյութ)

Օգոստոս 21,2014 16:32

«Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք նաեւ Վերին Լարսում տեղի ունեցած սողանքի խնդիրը եւ Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել երկու-երեք օրում գազի մատակարարումը վերականգնել»,-այսօր կառավարությունում տեղի ունեցած Վրաստանի եւ Հայաստանի երկու վարչապետների մինի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հանդիպման ժամանակ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, առեւտրատնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, կրթական, մշակութային ժառանգության պահպանման, տրասնպորտային կապի բարելավման եւ այլ հարցեր:

Ըստ Վրաստանի վարչապետի, Բագրատաշեն-Սադախլո անցակետերում նոր կամուրջ կկառուցվի, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»:

Իրակլի Ղարիբաշվիլին նաեւ նշեց, որ ոչ միայն բարձր մակարդակով պետք է համագործակցեն, այլեւ, ըստ նրա, գերատեսչությունների միջեւ էլ պետք է կապերն ընդլայնվել:

Վրաստանի վարչապետը նաեւ ասաց, որ այս տարվա վեց ամիսների կտրվածքով երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 42 տոկոսով ավելացել է: Երկու երկրների վարչապետները նաեւ հայտնեցին, որ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Ասուլիսի ընթացքում լրագրողները հարց տալու հնարավորություն չունեցան: Կողմերը չխոսեցին վիզային ռեժիմի եւ ազատ առեւտրի համաձայնագրին առնչվող հարցերից, մինչդեռ նախապես հայտարարվել էր, որ այդ հարցերը նույնպես քննարկվելու էին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031