Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեցին Իրանի Փերիո գավառի հայության օրերը Հայաստանում

Օգոստոս 25,2014 16:31

Օգոստոսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Փերիահայ աշուղներ» համերգ-երեկոն, որը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ անցկացվող Իրանի Փերիո գավառի հայության օրեր Հայաստանում ծրագիրը: Փերիահայ աշուղների ստեղծագործությունները ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Փերիահայերի ժառանգները հիշում են Փերիան: Եվ այնքան խորը, այնքան ջինջ, այնքան տպավորված են եղել մեր պապերը և այնպես են փոխանցել իրենց սերունդներին, որ դուք հիշում եք ձեր ծննդավայրը, ձեր պապերի ծննդավայրը: Եվ այսօր ուզում եք բոլորին պատմել, որ Իրանում կա մի գավառ, որտեղ երեսունից ավելի գյուղեր 400 տարի շարունակ հայկական են եղել: Շնորհակալություն բոլորիդ:

Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորս, ամբողջ հայությունը աշխարհին ասում ենք և հայտարարում, որ մենք հիշում ենք և պահանջում. պահանջում ենք հայ դատի արդարացի լուծում, պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի, ճանաչի և զբաղվի հետևանքների վերացման հարցերով: Պահանջում ենք, որպեսզի աշխարհում այլևս ոչ մի տեղ ցեղասպանություններ չկրկնվեն: Պահանջում ենք, որպեսզի մեր անհատական, համայնքային ազգային իրավունքները հարգվեն: Պահանջում ենք:

2 (1)

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, Թեհրանի մեր թեմական առաջնորդին՝ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, որ հովանավորել է այս ծրագիրը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Թեհրանի Փերիո կրթասիրաց միությանը՝ ազգային, հայրենանվեր գործունեության համար և պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով»:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռէյիսիի ողջույնի խոսքը փոխանցեց ԻԻՀ դեսպանորդ պարոն Զամանին: Նա ՀՀ սփյուռքի նախարարին խնդրեց հաստատել, որ ծրագիրը կլինի շարունակական և հաջորդը կլինի Ատրպատականի հայության օրեր ծրագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031