Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանին են փնտրում. «Կոմսոմոլի քարտուղարը էստե՞ղ է» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 03,2014 16:27

Մաքսային միության դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ այսօր Բաղրամյան 26` նախագահական նստավայրին մոտեցան «Սերժիկ, տամոժնիկ» վանկարկելով:

Հետո ոստիկաններից հետաքրքրվեցին, թե որտեղ է «կոմսոմոլի քարտուղարը, տամոժնիկը»: Ոստիկաններից մեկի դիտարկմանը, թե սադրիչ հարցեր մի տվեք, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց` ով որ սադրվում է, թող չլսի:

Նստավայրի դիմաց ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը կարդաց իրենց հայտարարությունը:

cuyc_Maqsaini_dem_4 cuyc_Maqsaini_dem_3 cuyc_Maqsaini_dem_1 cuyc_Maqsaini_dem_5

«Մաքսային միությունն այն շղարշն է, որի տակ ռուսական դիվանագիտությունը կլուծի իր համար շահավետ խնդիրներ: Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում ցույց է տվել, որ հեռու է ռազմավարական դաշնակից կոչվող հասկացողությունից, նրա քայլերն ուղղված են Հայաստանի թուլացմանը: Ռազմական բազայի տեղակայմամբ և անվտանգության երաշխավորի քողի տակ՝ Ռուսաստանը տարիների ընթացքում խլեց Հայաստանի սեփականությունը, ռուսականացրեց ինքնուրույնության ու ինքնիշխանության երաշխիք հանդիսացող անվտանգության և պետական կարևորագույն օբյեկտները, և հիմա արդեն տարբեր մակարդակներով փորձ է անում վնասել մայրենի լեզուն՝ Հայաստանում ռուսերենը հայերենին հավասար կարգավիճակ տալու նախաձեռնություններով…Հայաստանին առաջարկվում է գնալ դեպի մի կառույց, որն ունի ծայրահեղ խայտառակ հիմքեր, որը ոչ միայն Հայաստանին որևէ հեռանկար չի խոստանում, այլև ավելի է խորացնում Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունները: Այս անդամակցությունից տնտեսական օգուտներ չկան, և ակնհայտ օգուտ ստացողը կլինի միայն օլիգարխական համակարգը:

Հետեւաբար, կոչ ենք անում բոլորին սեպտեմբերի 9-ին դուրս գալ և փաստել աշխարհին, որ մենք դեմ ենք Մաքսային ու Եվրասիական տնտեսական միություններին Հայաստանի միանալու խայտառակ որոշմանը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուրս բերենք Հայաստանը դեպի անդունդ գլորող այդ կործանարար ճանապարհից»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Հայտարարությունից հետո էլ ցուցարարները հեռացան նախագահական նստավայրից:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930