Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Արցախում ծառայող մայրաքաղաքից զորակոչված և ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդով գտնվում էին Երևանում

Սեպտեմբեր 04,2014 11:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև համաձայնությամբ՝ Արցախում ծառայող մայրաքաղաքից զորակոչված և ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդով գտնվում էին Երևանում: Սա նմանատիպ երկրորդ ակցիան էր, որում այս անգամ ընդգրկվել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջաններից զորակոչվածները:

Առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել և խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը: Սահմանապահ ժամկետային զինծառայողներն էլ իրենց հերթին նկատել են, որ նման ուշադրությունն ու վերաբերմունքը կրկնակի պարտավորեցնող է, նաև վստահեցրել, որ իրենք ամուր են կանգնած դիրքերում:

Իրենց զավակներին ճանապարհելու եկած ծնողները կրկին շնորհակալություն են հայտնել զավակներին տեսնելու անակնկալ հնարավորության համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: