Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուսաստանի նկատամամբ ԵՄ նոր պատժամիջոցները. Մոսկվայի արձագանքը. РИА Новости

Սեպտեմբեր 12,2014 17:12

Եվրամիությունը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այս անգամ սահմանափակումների տակ են ընկել նավթային և ռազմական ոլորտների ընկերությունները, երկակի նշանակության ապրանքները, զգայուն տեխնոլոգիաները, ինչպես նաև մի քանի ֆիզիկական անձիք: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԵՄ պաշտոնական տեղեկագրքում հրապարակված պատժամիջոցների ցուցակում նշված է, որ նավթային ընկերություններից սահմանափակվել է «Օբորոնպրոմ»-ի, «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմ նեֆտ»-ի մուտքը եվրոպական շուկա:

Պատժամիջոցներ են կիրառվել ռազմական ոլորտի 9-ը ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ «Կալաշնիկով»-ի, «Սիրիուս»-ի, «Տուլայի զինագործարան»-ի, «Ստանկոինստրումենտ»-ի, «Խիմկոմոզիտ»-ի, «Տեխնոլոգիե մաշինոստրոենիե»-ի, «Վիսոկոտոչնիե կոմպլեքսի»-ի, «Ալմազ-Անտեյ»-ի և «Բազալտ»-ի նկատմամբ:

ԵՄ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել 24 հոգի՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները և ռուս պաշտոնյաներ և պատգամավորներ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է նոր պատժամիջոցներին՝ ասելով, որ ԵՄ-ի Ռուսաստանի դեմ հերթական այս քայլը խաթարում է Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը:

«Նման պահին, երբ խաղաղ կարգավորման գործընթացը ամրապնդվում է, այդպիսի որոշումները ճանապարհ են բացում ձախողելու խաղաղ կարգավորման գործընթացը», – ասել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստակայանին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930