Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ Օբաման. նոր սպառնալիքներ` ԱՄՆ-ին

Սեպտեմբեր 12,2014 17:28

«Օբամայի երեկվա հայտարարությունից պարզ դարձավ, որ պայքարն այնքան էլ չի հաջողվել, եւ նորից կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Ըստ արաբագետի՝ 13 տարի առաջ ԱՄՆ-ն ենթարկվեց աննախադեպ հարձակման. իսլամական մի արմատական կառույց մարտահրավեր նետեց գերհզոր մի պետության, և շատերը 21-րդ դարը սկսում են հաշվել հենց այդ իրադարձություններից:

Արաբագետը, անդրադառնալով ԱՄՆ-ի քաղած դասերին, նշեց. «Ներկայումս ԱՄՆ-ն նոր սպառնալիքի առաջ է կանգնած: Ինչպես տասներեք տարի առաջ, հիմա ևս ճիշտ կլինի կոալիցիա ձևավորելն ու իսլամական խալիֆայության դեմ պայքար սկսելը»:

ԱՄՆ-ի քաղաքականությունը մեկնաբանելով` Սարգիս Գրիգորյանն ասաց. «ԱՄՆ-ն ու ողջ Արևմուտքը լավ չգնահատեցին, չգիտակցեցին այն միտումները, որոնք այսօր առկա են մուսուլմանական աշխարհում, ճիշտ չգնահատվեց ստեղծված իրավիճակը, այլ վերաբերմունք դրսևորվեց ընդհանրապես իսլամի նկատմամբ՝ մասնավորապես իսլամական արմատականության և ծայրահեղ արմատականության նկատմամբ: Փաստորեն ԱՄՆ-ն նոր սպառնալիքի առաջ է, և եթե այդ բացթողումները չշտկվեն, կարծում եմ՝ պատմությունը նորից կարող է կրկնվել»:

Ադրբեջանցի երիտասարդների` ջիհադների շարքերը համալրելու փաստի վերաբերյալ արաբագետը նշեց. «Դա ստիպում են Ադրբեջանում առկա սոցիալ- տնտեսական լուրջ խնդիրները: Շատ երիտասարդներ նախընտրում են ընտանիքներով տեղափոխվել: Սա իհարկե, չի փաստում Ադրբեջանից «Իսլամական պետություն» խմբավորում զանգվածային արտահոսքի մասին, բայց պետք է, որ լուրջ մտահոգվելու տեղիք տա Ադրբեջանի կառավարությանը»:

 Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930