Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացում «Ինգո Արմենիայի» գործով Էրեբունու դատարանում

Սեպտեմբեր 22,2014 18:04

ՀՀ քրեական օրենսգրքի 38-38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով `խոշոր չափի խարդախությանը օժանդակելու մեջ մեղադրվող Սերգեյ Սուրենի Ավագյանի և Վահագն Արթուրի Կարապետյանի նկատմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը քիչ առաջ կայացրել է արդարացման դատավճիռ:

Սերգեյ Ավագյանի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: Իսկ Վահագն Կարապետյանը պաշտպան չի ունեցել:

Նախաքննության մարմինը Արթուր Կարապետյանին, Վահագն Կարապետյանին և Սերգեյ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Արթուր Կարապետյանը Վահագն Կարապետյանի և Սերգեյ Ավագյանի օժանդակությամբ, խաբեության եղանակով փորձել է «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունից հափշտակել խոշոր չափի` 1.800.000 ՀՀ դրամ գումար:

Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել, ստորագրություն չհեռանալու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930