Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստի փորձը կանխվել է

Հոկտեմբեր 09,2014 10:15

2014թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Տ.-ին տեսակցության եկած նրա երկվորյակ եղբայր Ն. Տ.-ն տեսակցությունից հետո հսկիչ անցագրային կետից ստանալով անձնագիրը, ուղեկցվել է հիմնարկի վարչական շենք՝ անձը ճշտելու նպատակով, քանի որ եղբայրներն արտաքնապես շատ նման են միմյանց:

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աչալրջության շնորհիվ դատապարտյալի փախուստի փորձը կանխվել է: Պարզվել է, որ քաղաքացի Ն. Տ.-ի փոխարեն ՔԿ հիմնարկի բնակելի գոտուց փորձել է դուրս գալ դատապարտյալ Վ. Տ.-ն, որը ենթարկվել է անձնական խուզարկության: Նրա գրպանում՝ թաշկինակի միջից հայտնաբերվել է 220 միլիգրամ սպիտակ փոշենման զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Փախուստի փորձի փաստով կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031