Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՊՀ երկրների գագաթնաժողովը: Երկրների ղեկավարները ժամանել են Մինսկի Անկախության պալատ, որտեղ էլ կանցկացվի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես սպասվում էր, գագաթնաժողովին չի եկել Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն, որի փոխարեն երկիրը կներկայացնի Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը:
Հանդիպման ընթացքում կուսումնասիրվեն ԱՊՀ 17 նախագծեր, որոնք կապված են երկրների միջև համագործակցությանը՝ հումանիտար, անվտանգության ապահովման և այլ ոլորտներում:
ԱՊՀ գագաթնաժողովից հետո սպասվում է ԵվրԱզԷս-ի երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) ղեկավարների հանդիպում, որի ընթացքում ակնկալվում է լուծարել տնտեսական ընկերակցությունը, որպեսզի ստեղծվի Եվրասիական տնտեսական միություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































