Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը 620 էջանոց թեզ է գրել, օգտվել 300 անուն գրականությունից

Հոկտեմբեր 22,2014 23:05

Միջազգային տեղեկատվության ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանը հիացած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեզով: Պնդում է, թե նման աշխատանք դեռ երբեք չէր տեսել:

«620 էջանոց թեզ է: Լուրջ թեզ է: Կառավարման ոլորտից աշխատանքներ մենք շատ չենք տեսել, թեզը սկսում է Սյունիքի եսիմ որ դարի գոյությունից տարբեր ոլորտներում, ներկայացնում է պետական կառավարումը Սյունիքում եւ այսօր այդ մարզի առջեւ ծառացած խնդիրները: Ավելի քան 300 անուն գրականության ցանկ կա թեզում, որից օգտվել է հեղինակը: Սա լուրջ հետազոտություն է: Հիմա խոսակցություններ են տարածում՝ ինքն է գրել, ինքը չի գրել, բայց մենք չենք կարող իմանալ, հո մոմ պահողնե՞ր չենք: Մեր կողմից հավատարմագրված գիտական կոմիտեն երաշխավորել է նրա աշխատանքը, մենք էլ դիպլոմ ենք տվել: Սա գիտությունների դոկտորի կոչում չէ, սա չի անցնելու Հայաստանի պետական մարմիններում: Բայց վերջիվերջո սա անձնական հարց է, ու ինքը պաշտոն չի ստացել, որ նման դիպլոմ ունի: Այսքան խորը քննարկել այդ հարցը՝ նշանակում է մտնել նրա անձնական կյանքի մեջ»,- Aravot.am-ին ասաց պարոն Վարդանյանը:

Նրա խոսքով, միայն հետխորհրդային երկրներում է, որ պետությունը միջամտում է գիտական աստիճանների շնորհման գործընթացին, իսկ Եվրոպայում կամ Ամերիկայում ամեն մի համալսարան ինքն է որոշում տա՞լ, թե՞ չտալ. «Աստիճանաշնորհումը դրսում համալսարանի ներքին գործն է»:

Ու քանի որ իրենց ակադեմիան կանադական է, ասաց՝ իրենք հետեւում են Կանադայի համալսարանի կանոններին. «Մեզ մոտ հնարավոր է պաշտպանել փիլիսոփայության դոկտորի կոչում ինչ-որ ոլորտում, այս դեպքում խոսքը գնում է պետական կառավարման ոլորտի մասին: Մեր կողմից հավատարմագրված գիտական խորհուրդը Հայաստանում լսել է այդ թեզը, մինչեւ այդ դրական կարծիքներ հավաքել գիտնականներից, եւ նման թեզ այդ չափի, այդքան խորը գրված, ես  չեմ տեսել: Իսկ եթե մեր դոկտորական կոմիտեն հաստատում է եւ երաշխավորում է այդ կոչման համար, պետք է հետեւենք դրան»

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Narek says:

    Կլինի՞ հետաքննական հոդված գրեք ու վերջացնեք սենց անկապ լուրերը (չի լինի՞, ինչի՞ չի լինի): Աբրահամյան Արամը մի գլուխ բողոքում ա հասարակությունից, բայց փոխելը կարող եք ձեզնից էլ սկսել:

  2. drizzlebrain says:

    Իրենք ընդամենը հասարակական կազմակերպություն են, և հավասար է նրան, որ “Զինվորի մայր” կազմակերրպությունը զինվորական կոչումներ շհնորհի, այդ կոչումները նույնքան վավեր կլինեն որքան այս կանադական հ/կ-ի ոչ գիտական դոկտորի կոչումները: Ի դեպ, Կանադայում դա շատ ավելի քիչ է ճանաչված, քան մեր Զինվորի մայր” հ/կ-ն, իսկ կարգին համալսարանները և դրանց պրոֆեսորադասախոսական կազմը պատկերացում չունեն թե ով է Ազատ Վարդանյանը:

  3. yervant says:

    մեր համագիւղացի Սերոժը որ ողջ լիներ ՎՐԱՍ ԳՐԷ պիտի ասէր։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031