Լրահոս
Օրվա լրահոսը

1000 հուշարձան, 10 գյուղ․ ի՞նչ է ոչնչացրել Ադրբեջանն Արցախում

Սեպտեմբեր 28,2026 14:23 Share

«Այսօր մենք բախվել ենք երկու խնդրի․ Արցախի մշակութային ժառանգության պահպանումը ժամանակավորապես բռնազավթված Արցախում, Արցախի մշակութային ժառանգության (հատկապես ոչ նյութական ժառանգության) պահպանման հետ կապված հիմնախնդիրները Հայաստանում»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ վիճակում է Արցախի մշակութային ժառանգությունը, ինչ է կատարվում հատկապես Արցախում, բանախոսը մի քանի վիճակագրական տվյալ ներկայացրեց․ «2020 թվականից մինչ օրս, եթե հաշվարկենք վանդալիզմի բոլոր տեսակները, շեմը 1000-ը անցել է։ Ունենք մոտ յոթից ավելի հիմնովին ոչնչացված եկեղեցիներ։ Ցավոք սրտի, ունենք նաև մոտ 10-ի հասնող գյուղեր, որոնք ամբողջությամբ գոյություն չունեն։ Մոտ այդքան էլ մասնակի ոչնչացված են։ Էլ չենք խոսում, որ Ստեփանակերտի մոնումենտալ ժառանգությունը լիովին ոչնչացված է, այդ թվում նաև բնակելի թաղամասեր»։

Բանախոսը նկատում է՝ վերջին ժամանակահատվածում այս խնդիրներին ավելացավ նաև Ադրբեջանի դիմումը Ինտերպոլին․ «Այստեղ մեր բոլորի, հատկապես այս դաշտով զբաղվողների, կարևոր շեշտադրումը պետք է լինի այն, որ նախ՝ Ինտերպոլը նման գործիքակազմ չունի և իրավունք էլ չունի մշակութային ժառանգությանը, հատկապես կրոնական հարցերով, խառնվելու, քանի որ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածն է դա արգելում։ Մյուսը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ հանցանքի տարր չի պարունակում հակամարտության գոտուց մշակութային ժառանգության տարհանումը կազմակերպելը։ Եվ մեր խնդիրն է ցույց տալ բոլոր փաստերը միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի իրական դիմագիծը սա է, որ ոչնչացվում է ամբողջ ժառանգությունը, և այնտեղ գտնվող ցանկացած մշակութային արժեք՝ անկախ նրա կառուցման ժամանակահատվածից և անկախ նրանից՝ քրիստոնեական է, թե ոչ, գտնվում է ամբողջովին ոչնչացման վտանգի տակ»։

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Ինտերպոլին պաշտոնական գրություն են ուղարկելու՝ պարզաբանելու, թե ինչ հիմքով է Ինտերպոլը նման գործընթացի փորձում գնալ՝ խախտելով իր կանոնադրությունը, խախտելով միջազգային իրավունքը, և ովքեր կամ ինչ հիմքով են իրականացրել համապատասխան փորձաքննություն, որը հիմք է դարձել բազայում գրանցում կատարելու, կամ արդյո՞ք բազայում գրանցվել է, թե ոչ․ «Որովհետև չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է տեղեկատվական կեղծ արշավ իրականացնել՝ այդ թվում նաև օգտագործելով Ինտերպոլի հեղինակությունը։ Քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը հայտարարում էր որևէ բանի մասին, բայց երբ մանրամասն ուսումնասիրում ենք, պարզվում է, որ տվյալ կառույցներին կամ հասարակական նախաձեռնություններին որևէ գրություն Ադրբեջանից չի գնացել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930