Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ հանրահավաքային պայքարը տալիս է իր պտուղները. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 11,2014 12:11 Share

Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի երկրորդ զիջումն է։ Առաջինը Սահմանադրական բարեփոխումների քննարկումը մինչեւ փետրվար հետաձգելն էր, իսկ հիմա նա հրապարակային հանձնարարում է կառավարությանը՝ նորից անդրադառնալ ընդդիմության պահանջներին։

Ստացվում է, որ հանրահավաքային պայքարը տալիս է իր պտուղները, եւ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց զիջումների է գնում՝ ներքաղաքական լարումը որոշակիորեն թուլացնելու համար։ Այս իրավիճակում ընդդիմությանը մնում է ուժեղացնել ճնշումը՝ նոր զիջումներ կորզելու նպատակով, այլապես Սարգսյանի այս քայլերը կարող են յուրօրինակ ծուղակ դառնալ ոչիշխանականների համար։

Զուգահեռաբար ընդդիմությունը մարտավարական որոնումների մեջ է՝ շարունակե՞լ հանրահավաքային ալիքը, թե՞ լծվել շտաբների ձեւավորման գործընթացին։ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունները կարծես ազդանշան են այն բանի, որ ընդդիմությունը պետք է ուժեղացնի եւ արագացնի ճնշումը, այլապես ժամանակի ձգձգումը կարող է էֆեկտիվություն ապահովել ռեժիմի, բայց ոչ երբեք ընդդիմության համար։ Այս առումով հանրահավաքային պայքարն այլընտրանք չունի, եւ ՀԱԿ-ի զզուշացումը՝ դրանց դադարեցումը կարող է ճակատագրական սխալ լինել Շարժման համար, լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ։

Սերժ Սարգսյանի առաջարկությունը կառավարությանը՝ ընդդիմությանը գործելու նոր օրակարգ է տալիս, իսկ նոր օրակարգը նոր էներգետիկա կարող է ապահովել հանրահավաքային շարժման համար։ Բացի այս, շատ կարեւոր է, որ Ազատության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիները հասկանան՝ իրենց վճռականությունն ու պայքարն է, որ ստիպում է Սարգսյանին ի վերջո հաշվետու լինել ժողովրդին ու նրա բողոքը առաջնորդող ուժերին։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930