Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալի մայրը դիմել է ԱԺ նախագահին

Նոյեմբեր 11,2014 17:11

Արթուր Անդրեասյանի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին:

Նա անդրադարձել է իր որդու՝ Արթուր Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Վերջինս աշխատել է տարադրամի փոխանակման կետում եւ, ըստ էության, շրջանառության մեջ է դրել ոստիկանության բարձրաստիճան ոստիկանների՝ Ներսիկ Նազարյանի, Կարեն Բաբակեխյանի եւ նրանց որդիների գումարները: «Դատախազության կողմից ոչինչ չի արվում ապացուցելու իմ կողմից ներկայացված փաստերով որդուս անմեղությունը, սակայն շարունակվում է «պատվեր» կոչված գործի անհիմն հիմքերը հիմնավորելու ջանքերը»:

Նոյեմբերի 4-ի դատական նիստի ժամանակ տուժող Արտակ Գալստյանի (հայտնի է «Վանոյի Արտակ» անունով) փաստաբան ընկերը, ըստ Փ. Հակոբյանի՝ ապացուցեց, որ փոխառության եռակողմ պայմանագիրը կազմված է հետին ամսաթվով, այն կազմվել է «ոչնչացնելով նախկին պայմանագիրը եւ որդուս ստորագրել տալով կիսատ-պռատ փաստաթուղթը, հայտարարեց, որ այն կարող է շահարկվել դատական կարգով»:

Երեւանյան հիվանդությամբ տառապող Արթուր Անդրեասյանին, որը տվել է ցուցմունք, որ պարտք ու պահանջ չունի, իրեն խաբված չի համարում, պատրաստ է կրկին օգնություն ցույց տալ ընկերոջը, քննել են 3-4 ժամ, այն դեպքում, երբ դատակոչված վկաները հանկարծ սկսում են տառապել ամնեզիայով:

«Վանոյի Արտակը դատապարտված է եղել սպանության, վաշխառության եւ այլ հոդվածներով, մեղադրում է որդուս խարդախության մեջ, ով աշխատել է կանոնավոր, կատարել է հարկային պարտականությունները: Խարդախության հիմքում դրված է Արտակ Գալստյանի կողմից խարդախությամբ «քցված» 50 հազար դոլար պարտքի դիմաց ոմն Վարդուհու բնակարանը, որի մասին ոչ քննիչը, ոչ դատախազը հարց չեն տվել, թե որտեղ է գտնվում խարդախության հիմքը»,- Aravot.am-ին ասաց Փ. Հակոբյանը:

Նա ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ որդին 2007-08թթ. տարել է սուր կաթված, 2013-14թթ.՝ ձերբակալության ընթացքում հետազոտությունների արդյունքում, բժիշկների կարծիքով, որդու գլխում կենդանի «ռումբ» է տեղադրված, որը կարող է պայթել ցանկացած վայրկյան եւ դրանում մեղավոր կլինեն Հայաստանի իրավապահները:

Մայրը խնդրում է ԱԺ նախագահի միջամտությունը, որպեսզի օգնի նշանակվի լրացուցիչ բժշկական փորձաքննություն, հայտնելով, որ քննիչի կողմից ձերբակալության օրը որդուն «քարացած, անզգայացած» վիճակում տեղափոխել են Սուրբ Գրիգոր լուսավորիչ ԲԿ, որտեղից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խուց, ուր կար 12 տեղ եւ 20 կալանավոր, սրանով իսկ խախտելով մարդկային եւ իրավական բոլոր նորմերը:

ԱԺ նախագահից դեռեւս պատասխան չի ստացվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930